Քաղաքականություն 17 Հուլիսի, 2019 • Այսօր արդեն ձերբակալվել է 12 ցուցարար

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խմբակային բռնությանը մասնակցելու համար ձերբակալել է ևս երեք անձի, — այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Մամուկա Ճելիձեն՝ ճեպազրույցի ժամանակ:

«Ց.Ց.-ն, ծնված 1974 թվականին հարձակվել է իրավապահների վրա, մասնավորապես՝ ֆիզիկական ուժ է գործադրել, ծեծի է ենթարկել նրանց դագանակով և ակտիվորեն մասնակցել մի խումբ մարդկանց կողմից կատարված բռնությանը:

Ս.Բ. ծնվել է 1994 թվականին, ով պաշտպանական նշանակության առարկան խլել է իրավապահներից և ակտիվորեն ներգրավված է եղել մի խումբ անձանց կողմից կատարված բռնությանը:

Լ.Ջ.-ն ծնված 1989 թ., իրավապահներին ծեծի է ենթարկել և ակտիվորեն մասնակցել մի խումբ անձանց կողմից կատարված տարբեր բռնի գործողություններին», — հայտարարում է ՆԳՆ-ն:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝