
Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում անցկացվում են ասֆալտապատման աշխատանքներ: Գյուղում կլինի
1կմ 329 մ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ:
Ասֆալտապատումն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, աշխատանքները ֆինանսավորում է տարածաշրջանային զարգացման հիմնադրամը: «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը հաղթել է տենդերը 600 480 լարիով:
Ասֆալտի հիմքն արդեն պատրաստ է, սկսվել են ասֆալտապատման աշխատանքները:
Գյուղացիները շատ ուրախ են: Վարորդները միշտ բողոքում էին, որ ավտոմեքենաները կոտրվում են վատ ճանապարհների պատճառով:
«Հիմա մեզ մոտ էլ ինչպես քաղաքում գեղեցիկ է, ճանապարհը ասֆալտապատ է, գազը, ջուրը, էլեկտրականությունը, գիշերային լուսավորությունն արդեն կա, էլ ինչ է հարկավոր», – ասում է Սաթխա գյուղի բնակիչ՝ Կոբալյան Արշալույսը:
Բորիս Ղարսլյան