Հասարակություն 25 Հունիսի, 2019 • Այսօր Օթար Երանոսյանի մենամարտն է ֆրանսիացու հետ

Այսօր, հունիսի 25-ին, ժամը 15:00-ին, Մինսկում, II Եվրոպական խաղերում Օթար Երանոսյանը կմենամարտի Ջորդան Ռոդրիգեսի հետ (Ֆրանսիա):

Այսօր ախալքալաքցի բռնցքամարտիկ Օթար Երանոսյանի առաջին մենամարտն է Մինսկում ընթացող II Եվրոպական սպորտային խաղերում: 25-ամյա Օթար Երանոսյանը 60 կգ քաշային կարգում կմենամարտի 1/8 եզրափակիչում:

2017 թվականին աշխարհի առաջնությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:

Հարկ է նշել, որ ախալքալաքցի երկրորդ մարզիկը՝ Արտյուշ Գոմցյանն արդեն 2 մենամարտ է անցկացրել և երկու անգամն էլ հաղթել է 5:0 հաշվով: Վրաստանի ազգային հավաքականը Մինսկում մասնակցում է 10 բռնցքամարտիկով, որոնցից երկուսն Ախալքալաքի սպորտային համալիրի սաներ են:

Այսօր Մինսկում կայանալիք II Եվրոպական սպորտային խաղերում Վրաստանի անունից հանդես կգան նաև 12 մարզիկներ՝ բռնցքամարտի, ազատ ոճի ըմբշամարտի, հրաձգության, հեծանվավազքի և բատուտի մարզաձևերով:

Հունիսի 25-ին վրացի մարզիկների ելույթների ժամանակացույցը:

Նետաձգություն
Կանանց անհատական 1/32 եզրափակիչ փուլ
Ցիկո Փուտկարաձե — Սիլվիա Մարիա Ժիժանսկա (Լեհաստան) — 10:00

Բռնցքամարտ
60 կգ, 1/8 եզրափակիչ

Օթար Երանոսյան – Ջորդան Ռոդրիգես (Ֆրանսիա) — 15:00, 64 կգ քաշային կարգ, 1/8 եզրափակիչ

Լաշա Գուրուլի — Թուրգուլխան Էրդեմիր (Թուրքիա) — 16:00, 49 կգ քաշային կարգ, 1/4 եզրափակիչ

Սահիլ Ալահվերդով — Աքիլ Ահմեդ (Մեծ Բրիտանիա) — 21:15

Հրաձգություն
25 մ սպորտային ատրճանակ, կանայք

Նինո Սալուքվաձե — 10:00

Հեծանվավազք
Թենգիզ Բարբաքաձե — 14:00

Բատուտ
Տղամարդիկ անհատական

Թենգիզ Կոշկաձե — 15:50

Կանայք, սինխրոն

Լյուբա Գոլովինա / Թեոնա Ջանջղավա — 19:50

Ազատ ոճի ըմբշամարտ
57 կգ, 1/8 եզրափակիչ

Լաշա Լոմթաձե — Սթևան Միչիչ (Սերբիա) — 12:00, 74 կգ քաշային կարգ, 1/4 եզրափակիչ

Ավթանդիլ Կենճաձե — Զաուրբեկ Սիդակով (Ռուսաստան) — 14:00, 86 կգ քաշային կարգ, 1/8 եզրափակիչ

Սանդրո Ամինաշվիլի — Շտեֆան Ռեյխմուտ (Շվեյցարիա) — 13:10, 125 կգ քաշային կարգ, 1/8 եզրափակիչ

Գիվի Մաճարաշվիլի – Յերե Հեյնո (Ֆինլանդիա) — 13:20:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝