Տնտեսություն 18 Հունիսի, 2019 • Փոխանցումների ծավալով Վրաստանում առաջատարը Եվրամիությունն է, իսկ երկրորդը՝ Ռուսաստանը

2019 թվականի մայիս ամսին արտասահմանից Վրաստան է փոխանցվել 145,8 մլն դոլար, որը 11,8%-ով ավելի է, համեմատած 2018 թվականի հետ:

Ազգային բանկի տվյալներով, ամենաշատ փոխանցումները եղել են Եվրամիությունից՝ 57,1 մլն դոլար, այդ թվում Իտալիայից՝ 20,3 մլն, Հունաստանից՝ 16,6 մլն և Գերմանիայից՝ 4,23 մլն դոլար:

Եվրամիությունից հետո երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 34,8 մլն դոլարով:

Զգալի աճել է ԱՄՆ-ից փոխանցումները, որոնք կազմում է 15,9 մլն դոլար

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝