Հասարակություն 18 Հունիսի, 2019 • Ուժեղ կարկուտը Ծալկայում վնասել է բերքը

Ծալկայում տեղացած ուժեղ կարկուտը վնաս է հասցրել երեք գյուղի: Տուժել են՝ Սակդրիոնի, Սամեբա և Գանտիանի գյուղերը:

Հունիսի 17-ի երեկոյան տեղացած ուժեղ կարկուտից տուժել է Ծալկայի մունիցիպալիտետը: Այս մասին գրում են մունիցիպալիտետի բնակիչներն իրենց ֆեյսբուքյան էջերում: Ամենաշատը տուժել են բերքատու այգիներն ու հացահատիկայինները: Կարկուտի պատճառած վնասի չափը դեռ հաշվարկված չէ:

Վերատպման կանոն