Հասարակություն 12 Հունիսի, 2019 • Ընկերությունը խոստանում է բարեկարգել Խանդոյի ճամփեզրը

Խանդո գյուղի մոտակայքում ճանապարհի հատվածի ասֆալտապատումը գրեթե ավարտված է, սակայն հնարավոր չէ կանգառել ճանապարհի մոտ, քանի որ ասֆալտը եզրերում կտրվում է, շինարարական ընկերությունը պնդում է, որ ճամփեզրը շուտով կբարեկարգվի:

Ախալքալաքի-Բակուրիանի ավտոճանապարհից մինչև Խանդո գյուղ ճանապարհը վերանորոգվում է: Որոշ տեղերում ասֆալտապատումն ավարտված է, որոշ վայրերում մնացել է վերին շերտը:

Խանդո գյուղի բնակիչները, որոնք դժգոհ էին աշխատանքների որակից, այժմ բողոքում են, որ ճանապարհի եզրերը չեն սարքել:

«Դեռևս աշխատանքներն ընթանում են, այժմ նրանք կասֆալտապատեն երկրորդ շերտը Օրջա գյուղի տարածքում, և զուգահեռ Խանդոյի հատվածում կբարեկարգեն ճամփեզրերը», — ասում է Խանդո գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Աշոտ Սահարյանը:

Ըստ «Արալի» ընկերության աշխատակիցների, որը իրականացնում է ասֆալտապատման աշխատանքները, նրանք աշխատում են ըստ նախագծի:

«Նախագծում ճամփեզրը կա, այն պետք է լինի ոչ պակաս, քան 50 սմ-ն: Մենք դա անելու ենք շուտով, մինչդեռ Խանդո գյուղի աշխատանքները ավարտված չեն», — ասում է «Արալիի» աշխատակիցը:

Երեկ Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղի ունեցավ հանդիպում՝ շինարարական ընկերությունների ղեկավարների, գյուղերի լիազորների, պատգամավորների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ:

Հանդիպմանը ներկա էին «Արալի» ՍՊԸ-ի տնօրեն Օթար Թաթեշվիլին, «Ջավախք Ավտո Գզա» ընկերության ներկայացուցիչ Ջաբա Ձիրկվաձեն, ինչպես նաև գործարարներ, որոնց հետ մունիցիպալիտետն ուղղակի պայմանագրեր է կնքել «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքների իրականացման համար:

Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են նաև Խանդոյի բնակիչների դժգոհության հարցը:

Խանդո գյուղի ներկայացուցիչը դժգոհեց, որ գյուղի ճանապարհը կառուցվում է առանց ճամփեզրերի: Թաթեշվիլին առարկել է, ասելով, որ նախագծով նախատեսված է ճամփեզրըև դա կկառուցվի:

Շարունակվում է Օրջա, Խանդո, Վարևան, Ալաստան և Կոկիո գյուղերը կապող ճանապարհի վերականգնման աշխատանքները:

Վերանորոգման տենդերը հայտարարվել էր 2018 թվականի հոկտեմբերի 5-ին: Աշխատանքներն իրականացվում են «Արալի» ընկերության կողմից:

Վերակառուցված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 8,558 մետր, իսկ աշխատանքների համար հատկացված գումարը` 2,654,956 լարի:

Վերանորոգման վերջնական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2019 թ. նոյեմբերի 20-ը:

Երկու ամիս առաջ, Խանդոյի բնակիչները բողոքում և ասում՝ իրականացվող աշխատանքները ցածրորակ են, նրանք մշտապես հետևում և «վերահսկում» էին շինարարների աշխատանքը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝