Այս տարի Նինոծմինդայում ասֆալտապատվում են 13 փողոցի հատվածներ, որոնք ընդհանուր առմամբ կազմում են 2 951,2 մետր ճանապարհ: Այս նպատակով մունիցիպալիտետը հատկացրել է 1 578 068 լարի:
Ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում շարունակվում է Նինոծմինդայի փողոցների ասֆալտապատումը: Նինոծմինդայի 13 փողոցի հատվածների ասֆալտապատման համար հայտարարվել է երկու առանձին մրցույթ:
Մեկ մրցույթում Մայիսի 29-ը հայտ ներկայացնելու վերջնաժամկետն էր: Այս տենդերով պետք է ասֆալտապատվեն Նինոծմինդայի 6 փողոցի հատվածները: Դրա համար հատկացվել է 461 810 լարի:
Ասֆալտապատվում են հետեւյալ փողոցները՝ Կարլ Մարքս- 224 1 մ, Տոլստոյ -235 4 մ, Շահումյան — 109 մ, Հայկական — 144,6 մ, Ջափարիձե — 119,6 մ, Խոջաբեկ — 148, 6 մ.
Մյուս հայտարարված տենդերի վերջնաժամկետը հունիսի 6-ն է: Պետք է ասֆալտապատվեն Նինոծմինդայի 7 փողոցների հատվածներ: Մունիցիպալիտետը հատկացրել է 1 116 258 լարի:
Գոգոլի նրբանք — 246 5 մ, Իսահակյան — 274, 7 մ, Ծերեթելի — 306, 5 մ, Մաշտոց — 58.6 մ, Հայկական (ավարտվում է) — 402 մ, Կամո — 405 մ, Աբովյան -376, 6 մ.
Շուշան Շիրինյան