Հասարակություն 6 Մայիսի, 2019 • Բավրա գյուղում սեփական հողատարածքում մարդ է այրվել

Մայիսի 5-ի երեկոյան, Ախալքալաքի Բավրա գյուղում, 81-ամյա Ս. Բերիկյանն այրվել է իր արտում՝ այնտեղ մաքրություն անելուց եւ թափոններն այրելուց հետո:

Օրվա երկրորդ կեսին Ս. Բերիկյանը թափոններից մաքրել է իր տնից ոչ հեռու գետակի մոտ գտնվող սեփական հողատարածքը, որից հետո որոշել է այրել հավաքված աղբը:

Գյուղացիները նրան գտել են արդեն մահացած:

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, որից հետո դին տեղափոխել են փորձաքննության», — ասում է Բերիկյանի համագյուղացին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝