| Տարեսկզբին գործարկվեց կուտակային կենսաթոշակի նոր համակարգ, որին միացան բոլոր աշխատող անձինք : Ապրիլի 1-ից 40-ից բարձր անձինք կարող են հրաժարվել մասնակցել այս համակարգին: «Կենսաթոշակային գործակալության» տնօրեն Լեւան Սուրգուլաձեի խոսքերով, 40-ից բարձր աշխատող անձինք կունենան երկու ամիս ժամանակ կենսաթոշակային համակարգից դուրս գալու համար: «Աշխատողը, ում 40 տարին լրացել է մինչեւ 2018 թվականի օգոստոսի 6-ը, կարող է ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ դուրս գալ կենսաթոշակային համակարգից: Դրա համար հարկավոր է համապատասխան դիմումով ուղղակի դիմել կենսաթոշակային գործակալությանը: Ինչ վերաբերում է տարածաշրջաններին, ապա 69 տեղայնքների սոցիալական ծառայության գործակալություններում մենք կունենանք օպերատորներ, ովքեր կօգնեն կենսաթոշակային համակարգից դուրս գալ ցանկացողներին : Հաշվի առնելով, որ այդ միջոցները ներդրվում են երկարաժամկետ ֆինանսական գործերում, մենք պետք է անպայման իմանանք, թե ով է մնում », — ասել է Լեւան Սուրգուլաձեն: Նա պարզաբանել է, որ ընթացակարգը կլինի պարզ եւ, դուրս գալով համակարգից, ցանկության դեպքում, 40 տարեկանից բարձր մարդիկ կարող են կրկին վերադառնալ: Ըստ Սուրգուլաձեի, վերջին երկու շաբաթվա ընթացքում «Կենսաթոշակային գործակալությունը» հաշվապահների համար անցկացրել է 30 թրեյնինգ: |
Տնտեսություն • Թբիլիսի
Կուտակային կենսաթոշակային համակարգից դուրս գալու ընթացակարգը կսկսվի ապրիլի 1-ից
13 Փետրվարի, 2019 • Shushan Shirinyan
Կարդացեք նաև՝
Մրցանակի է արժանացել «Ալիք Մեդիա»-ի տնօրեն Լիզա Թորոսյանը
11 Դեկտեմբերի, 2025
Վրաստանի ՆԳՆ․ Թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալվել է ութ մարդ
30 Նոյեմբերի, 2025
Ամանորյա բարեգործական տոնավաճառին մասնակցել է նաև ՀՀ դեսպանությունը
30 Նոյեմբերի, 2025
Կալաձեն պաշտոնական այցով կմեկնի Բուդապեշտ
30 Նոյեմբերի, 2025



