Հասարակություն 11 Փետրվարի, 2019 • 2018 թվականի աշխարհի լավագույն ծանրորդը Լաշա Տալախաձեն է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում ավարտվել է լավագույն տղամարդ եւ կին ծանրամարտիկների քվեարկությունը:

Քվեարկությանը մասնակցել է մոտ 30 000 մարդ: Ինչպես եւ սպասվում էր, տղամարդկանց թվում լավագույնն է ճանաչվել վրացի մարզիկ Լաշա Տալախաձեն:

Երկրորդ տեղը զբաղեցրել է իրանցի Սոհրաբ Մորադին, երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ինդոնեզացի Էկո Յուլի Իրավանը:

Կանանց միջև լավագույնն է ճանաչվել իսպանացի Լիդիա Վալենտին Պերեսը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝