Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները շրջում են գյուղերով, ծանոթանում գյուղատնտեսական խնդիրներին, ինչպես նաև բնակչությանը տեղեկացնում են պետական ծրագրի մասին: Այսօրվանից սկսած 2 ամսվա ընթացքում, տեղեկատվա -խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները պետք է շրջեն մունիցիպալիտետի 64 գյուղերով: Նրանք խնդրում են ֆերմերներին լինել ակտիվ և մասնակցել իրենց հանդիպումներին: «Գյուղեր կան, որոնք ունեն խնդիրներ, բայց մենք չգիտենք դրանց մասին: Հետևաբար, մենք ուզում ենք շրջել գյուղերով և իմանալ դրանց մասին », — ասում է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն: Տեղեկատվա -խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները ֆերմերներին կծանոթացնեն գյուղատնտեսական տեխնիկայի պետական սուբսիդավորման նոր ծրագրի հետ: Ըստ այդ ծրագրի, գյուղատնտեսական տեխնիկա հնարավոր է գնել վճարելով գնի 50%, իսկ մնացածը կվճարի պետությունը: Ըստ Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, հանդիպումների ընթացքում նրանք կանցկացնեն նաև խորհրդատվություններ ցանքաշրջանառություն կարևորության, հողի անալիզի, սերմացուի և շատ այլ բաների մասին: Շուշան Շիրինյան |
Տնտեսություն • Գյուղատնտեսություն
Ախալքալաքում հետաքրքրված են գյուղերի խնդիրներով
4 Փետրվարի, 2019 • Shushan Shirinyan
Կարդացեք նաև՝
Հողագործները շտապում են «փրկել» կարտոֆիլը ցրտահարությունից
13 Հոկտեմբերի, 2025
Դաբաղ թե՞ այլ հիվանդություն․ Ի՞նչ վիճակ է Ախալքալաքի գյուղերում
09 Հոկտեմբերի, 2025
Թունաքիմիկատներ. ավելի շատ օգուտ թե՞ վնաս
07 Հոկտեմբերի, 2025