Հասարակություն 1 Փետրվարի, 2019 • Լամինացված անձը հաստատող վկայականի անվճար փոխարինումը  էլեկտրոնայինով

Այն չափահաս քաղաքացիները, որոնք այժմ ունեն թղթե, այսպես կոչված լամինացված հին անձը հաստատող վկայականներ եւ նրանց անունով երբեք չի տրվել Վրաստանի քաղաքացու անձը հաստատող էլեկտրոնային վկայական, փետրվարի 1-ից մինչեւ մարտի 1-ը կարող են օգտվել ակցիայից: Նրանք կարող են հին փաստաթուղթը փոխարինել նորով եւ բոլորովին անվճար ստանալ էլեկտրոնային վկայական, որը ժամանակակից եւ եվրոպական փաստաթուղթ է համարվում և անհնար է այն կեղծել:

Ցանկացողները կարող են դիմել Արդարադատության տներին, Պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային բաժանմունքներին կամ Հասարակական կենտրոններին: Ակցիայի շրջանակներում քաղաքացիները ազատվում են լուսանկարի եւ փաստաթղթի տրամադրման ծառայության վճարումներից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝