Ահաբեկչական կազմակերպություններից եկող վտանգից խուսափելու նպատակով, պետությունը մշտապես իրականացնում է համապատասխան միջոցառումներ: Այս մասին նշված է Ահաբեկչության դեմ պայքարի Վրաստանի ազգային ռազմավարությունում, որը հաստատել է կառավարությունը:
Փատաթղթում ընդգծված է, որ երկրի համար կրկին մարտահրավեր են մնում Սիրիայում և իրաքում գտնվող «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման շարքերում մարտնչող Վրաստանի քաղաքացիները, որոնք հնարավոր է որոշեն վերադառնալ Վրաստան: Ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները:
«Տարբեր ժամանակներում «ԴԱԻՇ»-ի շարքերում մարտնչում էին Վրաստանի տասնյակ քաղաքացիներ: Նրանցից մի քանիսը ահաբեկիչների թվում ձեռք են բերել կարևոր ազդեցություն և հայտնվել կազմակերպության հիերարխիայի պարագլուխների թվում: «ԴԱԻՇ»-ին հաջողվել է կողմնակիցների որոշակի քանակ ձեռք բերել նաև Վրաստանում, սակայն իրավապահ գերատեսչությունների հետ միասին իրականացված հատուկ գործողությունների և պետության կողմից վարած նպատակաուղղված քաղաքականության արդյունքում, Վրաստանում կտրուկ նվազել է «ԴԱԻՇ»-ի կողմնակիցների թիվը:
Չնայած վերնոշյալի, երկրում, հնարավոր է, կրկին գոյություն ունեն այս կազմակերպության առանձին ներկայացուցիչներ, որոնք անհրաժեշտության դեպքում, կգործեն կազմակերպության կողմից տրված առաջադրանքի համապատասխան»,- նշված է Ահաբեկչության դեմ պայքարի Վրաստանի ազգային ռազմավարությունում:
Փաստաթղթում նշված է, որ քաղաքակիրթ աշխարհը հայտնվել է ահաբեկչական/ծայրահեղական կազմակերպությունների կողմից մի քանի կարևոր մարտահրավերի առջև, այդ թվում, սեփական քաղաքացիների ծայրահեղականացումը, նրանց մեկնումը աշխարհի տարբեր երկրներ՝ ընթացիկ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով, ծայրահեղականացված, մարտական փորձ ունեցող անձանց վերադարձի և ահաբեկչական/ծայրահեղական խմբավորման կամ/և առանձին անհատների կողմից ահաբեկչական հարձակումների իրականացումը:
Ռազմավարությունում նաև գրված է՝ չնայած միջազգային ջանքերին, «ԴԱԻՇ»-ը մնում է համամոլորակային ահաբեկչության ամենահստակ դրսևորումներից մեկը: Դրա հետ մեկտեղ, փաստաթղթում նշված է, որ այս պահի դրությամբ, ահաբեկչական կազմակերպությունը սոցիալական ցանցերի կիրառմամբ, ծայրահեղական անձանց պարտավորեցնում է իրենց բնակելի տարածքում իրականացնել ահաբեկչական հարձակում:
«Մարտահրավեր են ներկայացնում «ԴԱԻՇ»-ի արտասահմանցի ահաբեկիչները, որոնք հնարավոր է, Վրաստանն անցնելով փորձեն մեկնել աշխարհի տարբեր երկրներ: Համընդհանուր մարտահրավերի նման, Վրաստանում ևս ակտիվ ծառացած է «ԴԱԻՇ»-ի կողմից համացանցի կիրառմամբ ծայրահեղականացման վտանգը»,- նշված է Ահաբեկչության դեմ պայքարի Վրաստանի ազգային ռազմավարությունում:
Ահաբեկչության դեմ պայքարի Վրաստանի ազգային ռազմավարությունում գրված է, որ միջազգային ահաբեկչության տեսանկյունից կարևոր մարտահրավեր է մնում Աֆղանստանի Իսլամական պետությունը:
Վրաստանի կառավարությունը հաստատել է Ահաբեկչության դեմ պայքարի Վրաստանի ազգային ռազմավարությունը: Վրաստանի կառավարության որոշմամբ փաստաթուղթն ստեղծել է միջգերատեսչական մշտական հանձնաժողովը:
Ռազմավարությունը եռամյա է և այն իրականացնելու նպատակով մշակվել է նաև համապատասխան գործողությունների պլան: