նորություններ 21 Հունվարի, 2019 • Վաղը Ախալքալաքի շրջանի  1191 բաժանորդ կհոսանքազրկվի

Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին ժամը 13:00-ից 14:00-ը պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով առանց էլեկտրաէներգիայի կմնան՝ Ախալքալաքի շրջանի Խուլգումո, Կուլիկամ, Կարտիկամ, Աբուլ, Բուզավեթ և Թախչա գյուղերը, ինչպես նաև Ախալքալաքի Լոմսաձեի (Կ․ Ցետկինի) փողոցը։ Վերանորոգման աշխատանքները կիրականացվեն գյուղ Աբուլի տրանսֆորմատորի վրա։

Կհոսանքազրկվի նաև Նինոծմինդայի շրջանի Խուլգումո գյուղը։

Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:

Վերատպման կանոն