Ախալքալաքի մունիցիպալիտետում ենթակառուցվածքային աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 3 մլն 380 հազար լարի: Այս գումարով կիրականացվի երեք ենթակառուցվածքային նախագիծ: Վաչիան գյուղի ճանապարհից մինչև Հոկամ, Ազմանա և Քարսեպ գյուղերի ճանապարհների ասֆալտապատումը՝ ընդամենը 5 կմ ճանապարհահատված: Բավրա-Կարտիկամ ճանապարհը՝ մինչև Կարտիկամ գյուղի ծիսակատարությունների տուն և Արագվա լեռնադահուկային կենտրոնից մինչև Զակ գյուղ՝ ներառյալ դպրոցի բակը: Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային ծառայության, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանի խոսքով, բոլոր նախագծերն արդեն պատվիրված են: «Մունիցիպալիտետի մասնակցությունը 5 տոկոս է, սակայն նախագծերը լիարժեք դեռ պատրաստ չեն, երբ արդեն փորձաքննությունը հաստատի նախագծերը և հաշվարկը, նախագծերի արժեքը ավելի ճշգրիտ կլինի: Զակ գյուղի դպրոցի բակը ասֆալտապատելու համար մենք տեղական բյուջեից ավելացրել ենք 20 հազար լարի », — ասաց Ալբերտ Նահատակյանը : |
Տնտեսություն • Ենթակառույց
Պետական գումարով ասֆալտապատում են գյուղական ճանապարհների 3 հատված
17 Հունվարի, 2019 • Shushan Shirinyan
Կարդացեք նաև՝
Որ գյուղական ճանապարհներն են նախատեսվում ասֆալտապատել երեք տարում
04 Դեկտեմբերի, 2024
Որ գյուղական ճանապարհներն են նախատեսվում վերանորոգել 2024-2026թթ
23 Օգոստոսի, 2024