Հասարակություն 10 Հունվարի, 2019 • «Տրկնա  գյուղն արդեն վեց օր է, ինչ քաղաքից կտրված է»

Առատ ձյան պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետի Տրկնա գյուղնարդեն վեց օր է, ինչ կտրված է մունիցիպալիտետի գյուղերից և քաղաքից:

Այսօր jnews- ի խմբագրությունն ահազանգ ստացավ Տրկնա գյուղի բնակչի կողմից: Նրա խոսքով, գյուղն արդեն վեց օր է մեկուսացված է: Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ գյուղում կա 20-ամյա հիվանդ՝ բարձր ջերմությամբ , նրան անհնար է տեղափոխվել հիվանդանոց, իսկ շտապ օգնությունը չի կարող անցնել ճանապարհը, առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Մենք հեռախոսազանգի միջոցով կապ հաստատեցինք ընկերության հետ, որը պատասխանատու է գյուղերի ճանապարհների մաքրման համար, և մեզ պատասխանեցին հետեւյալը.

«Մենք աշխատում ենք, ուղղակի ձյունը սառել է, և տեխնիկայի աշխատանքը բարդանում է և ձգվում: Մենք տեղյակ ենք հիվանդի մասին, մեզ զանգահարել են : Ամեն ինչ անում ենք, որպիսի հնարավորինս արագ մաքրենք ճանապարհը: Մենք կօգնենք շտապ օգնության մեքենային, թող գան », — ասաց «Վեմ »ընկերության պատասխանատու անձը՝ Արա Ղազարյանը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝