Տնտեսություն 12 Դեկտեմբերի, 2018 • Սակրեբուլոն չհաստատեց  փոփոխությունները 2018 թվականի բյուջեում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները քաղաքապետարան վերանայման են վերադարձրել 2018 թվականի բյուջեի փոփոխությունների նախագիծը, քանի որ որոշ կետերի համար պահանջվող գումարների հետ կապված նրանք չստացան բացատրություն:

Այսօր, դեկտեմբերի 11-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները քննարկեցին 2018 թվականի բյուջեում կատարված փոփոխությունները: Բյուջեում կատարված շտկումները հետևյալ էին:

1. Ամանորյա զարդարանքներ և տոնածառ՝ քաղաքի ու գյուղերի համար- 19 500 լարի

2. Բարալեթ գյուղի մանկապարտեզում բնական գազի երկրորդ կետի անցկացում — 637 լարի

3. Գրադարանային միավորման ջեռուցման համար — 2500 լարի

4. Սպորտ համալիրի ջեռուցման համար — 14.000 լարի

5. Ապագայի տան շենքի ջեռուցման համար — 400 լարի

6 Մունիցիպալիտետի սոցիալապես անապահով ընտանիքների համար վառելափայտ ձեռք բերելու համար — 25 000 լարի

7. Ազավրեթ գյուղի մանկապարտեզի համար 2 գազօջախ և 2 սառնարան ձեռք բերելու համար, համապատասխանաբար՝ 2000 և 2200 լարի

8. Կոթելյա գյուղի մանկապարտեզում էլեկտրահաշվիչի տեղադրման համար — 400 լարի

9. Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական բաժնի և հիվանդանոցի միջև համագործակցության համար- 50,000 լարի

Պատգամավորները չստացան բացատրություններ՝ մանկապարտեզների միավորման, տոնածառի և զարդարանքների, ինչպես նաև սոցիալապես անապահով մարդկանց վառելափայտի տրամադրման կետերի վերաբերյալ: Արդյունքում որոշվեց շտկումների փաթեթը ետ ուղարկել վերանայման:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը շատ դժգոհ էր, որ պատասխանատու անձինք չեն ներկայանում Սակրեբուլոյի նիստերին, որոնցից նրանք կկարողանային ստանալ հստակ պարզաբանումներ: «Նրանք պահանջում են գումար, բայց չեն բացատրում, թե ինչու է դա անհրաժեշտ, ոչ ոք պատասխանատու չէ: Ում մենք հրավիրում ենք, ոչ ոք չի գալիս, ուղարկում են նրանց, ովքեր չեն կարողանում բացատրել: Ինչի համար պետք է ծախսվի տոնածառի և զարդարանքների համար նախատեսված 25 000 լարին, և որտեղ են դրանք տեղադրվելու: Մանկապարտեզների միությունն ունի 350,000 լարի մնացորդ, ու նրանք դեռ պահանջում են 4 600 լարի գազօջախ և սառնարան գնելու համար: Անցյալ տարի մենք Ազավրեթի մանկապարտեզին տրամադրեցինք գումար գազոջախ և սառնարան գնելու համար, սակայն այս տարի նրանք կրկին պահանջում են », — ասում է Նաիրի Իրիցյանը:

Շուշան Շիրինյան

Վերատպման կանոն