Հասարակություն 20 Նոյեմբերի, 2018 • Վերին Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

Վրաց-ռուսական սահման տանող ավտոճանապարհի երթեւեկությունը ազատ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, հաղորդում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

Երկուշաբթի, ինտենսիվ մաքրման աշխատանքներից հետո, ուղեւորատար ավտոմեքենաների համար բացվել էր Գուդաուրի-Կոբի հատվածը: Այնուամենայնիվ, սահմանափակումներ էին գործում կցասայլերով եւ կիսակցասայլերով մեքենաների համար:

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում երթեւեկությունն ազատ է», — ասվում է վարչության հաղորդագրության մեջ:

Գուդաուրի-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի անկանգառ ռեժիմով՝ միայն ավալանշ թունելներով:

Թունելներում 30 կամ ավելի տեղ ունեցող, կցասայլերով եւ կիսակցասայլերով տրանսպորտի երթևեկությունը կիրականացվի միակողմանիորեն: Ճանապարհին նշված ռեժիմի հսկողությունն ապահովում է ոստիկանությունը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝