Քաղաքականություն 1 Նոյեմբերի, 2018 • «Պասիվությունը քաղաքական կուսակցությունների անկարողություն՝ ընտրողներին բերել ընտրություններին»

Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների, երկրորդ փուլի, թե ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը հաղթի, ընտրությունների մասին այն տարածաշրջաններում, որտեղ կոմպակտ բնակվում են ազգային փոքրամասնությունները եւ այլնի մասին՝ Jnews.ge-ն զրուցել է քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:

— Ընտրություններն անցան, հայտնի են արդյունքները, ինչո՞ւ հենց այսպիսի արդյունքներ ստացվեց:

Ընտրություններն այսպիսին ստացվեց՝ մի շարք գործոններից ելնելով: Իշխող կուսակցության ներսում սկսվեց էրոզիա եւ Իվանիշվիլիի կուսակցություն վերադարձը միայն հարթեց հակասությունները, բայց չդադարեցրեց դրանք: Հաջորդ պատճառը, Սալոմե Զուրաբիշվիլուն առաջադրելով որպես նախագահի թեկնածու, Իվանիշվիլին իր անձնական շահերը վերադասեց իր կուսակցության շահերից: Երազանքի կուսակցական ակտիվիստների մեծամասնությունը չի ընդունում Զուրաբիշվիլուն որպես իրենց թեկնածու: Իշխող կուսակցությունը վերլուծաբանների շատ սուր սակավություն ունի, որոնք ունակ են կանխատեսել իրադարձությունների ընթացքը եւ հուշել ճիշտ քայլեր: Արդյունքում, իշխող կուսակցությունն անկարող դարձավ արձագանքել այն մարտահրավերներին, որոնք ընտրություններին ընդառաջ իր առջև դրեց ընդդիմությունը: Ընդդիմադիր շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեի շնորհիվ ընդդիմության շտաբի պետ Վիտալի Շկլյարովին, ով գլխավորում է քաղտեխնոլոգների թիմը եւ «Ռուսթավի 2» ընդդիմախոս հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, ընդդիմությունը կարողացավ կասեցնել վարչական ռեսուրսների օգտագործման եւ խոշոր քաղաքներում ընտրակաշառք բաժանելու փորձերը: Արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք:

— Ինչպիսի՞ն են երկրորդ փուլի կանխատեսումները:

Չեմ սիրում կանխատեսումներ, սակայն ընտրական եւ հոգեբանական առավելությունն այժմ ընդդիմության կողմն է: Գլխավոր հաղթանակի գրավականը, որը այժմ կօգտագործի իշխանությունը՝ «Սահակաշվիլիի եւ ազգայնականների սարսափելի վերադարձի մասին» պատմությունն է, թե ինչպես դա կաշխատի՝ դժվար կլինի ասել: Հաշվի առնելով իշխող թիմում կրեատիվ մարդկանց պակասը՝ հնարավոր է դա չստացվի: Իհարկե, շատ բան կախված է նրանից, թե արդյոք ընդդիմությունը կլինի այնչափ արդյունավետ, որ կասեցնի վարչական ռեսուրսը, ինչպես հոկտեմբերի 28-ին: Քանի որ, իշխանության համար անսպասելիության տարրը չի լինի:

— Ինչի՞ հետ է կապված այս ընտրություններում բնակչության պասիվ մասնակցությունը:

Բնակչության պասիվությունը կապված է քաղաքական կուսակցությունների անկարողության հետ՝ իրենց ընտրողին բերել ընտրություններին: Իրականում, Վրաստանում միայն երեք կուսակցություն ունի իրական կուսակցական ակտիվ` «Վրացական երազանքը», «Ազգային շարժումը» եւ մասամբ` «Եվրոպական Վրաստանը»: Մնացած կուսակցությունները մի քանի անձանց եւ հեռուստատեսության կուսակցություններ են: Ընդ որում, Երազանքի կուսակցական ակտիվը գրեթե համընկնում է վարչականի (տեղական իշխանությունների պաշտոնատար անձանց) հետ: Երազանքին թույլ չտվեցին իր ընտրողներին բերել, կամ ավելի ճիշտ, ում համարում էին իրենց ընտրողը, եվրոպացիները բերեցին ում կարող էին, իսկ ազգայինները այդ ուղղությամբ չաշխատեցին: Ահա և նման ակտիվություն ստացվեց:

— Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները տարածաշրջաններում, որտեղ կոմպակտ բնակվում են ազգային փոքրամասնությունները:

Տարբեր կերպ, ակնհայտ է, որ վարչական ռեսուրսի օգտագործումը տեղի է ունեցել as usually ռեժիմով, բայց տարածաշրջանները փոխվել են, նրանք դադարել են լինել իշխանությունների համար ձայների անսահմանափակ ռեսուրս: Մառնեուլում ավելի շատ ընտրողներ քվեարկել են ընդդիմադիր թեկնածուների՝ Վաշաձեի եւ Բաքրաձեի օգտին, քան Զուրաբիշվիլու: Իսկ Գարդաբանում, ընդհանրապես, հաղթեց Վաշաձեն: Ախալքալաքում ընտրությունների գնահատման համար անհրաժեշտ է գնահատել թվերը: 2013 թվականին Ախալքալաքի ընտրողների 67%-ը քվեարկել է կառավարության թեկնածուի՝ Մարգվելաշվիլու օգտին, իսկ 19%-ը` ՄԱՇ-ի թեկնածու Բաքրաձեի օգտին: Այս անգամ 23% քվեարկել է ընդդիմության թեկնածուի համար, իսկ 60%` կառավարական թեկնածուի օգտին: Թվում է, որչինչ չի՞ փոխվել: Ուրեմն՝ այո, այդպես չէ: Ինքներդ դատեք: Նախ անցյալ ընտրություններում Բուրջանաձեի 10 տոկոսը պետք է ավելացնենք ազգայինների անհաղթահարելի հակառակորդների ակտիվներին, եւ մենք ստանում ենք 77%, իսկ այժմ՝ Բաքրաձեի 15%-ն ակնհայտորեն ավելացել է իշխանության հակառակորդների ակտիվներն և ստացվում է 41%: Եզրակացությունն ինքնին ակնհայտ է:

Քրիստինե Մարաբյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝