
Ախալքալաքի մշակույթի տան «Ջավախք» ժողովրդական երգի և պարի համույթը քաղաքի կենտրոնական Խաս Բախչա զբոսայգում համերգ էր կազմակերպել, որը տևեց մոտ մեկ ժամ։ Հանդիսատեսին ներկայացվեց պարային և երաժշտական տարբեր համարներ։
Այսօր ժամը 12։00-ից Ախալքալաքի կենտրոնից լսվող երաժշտության ձայնը հուշում էր, որ մոտակայքում համերգ կա։
«Տեղական իշխանության ներկայացուցիչների հետ քննարկեցինք և որոշեցինք նման համերգ կազմակերպել մեր քաղաքացիների համար։ Այսօր ոչ մի տոն չէ, սակայն ժողովրդին միշտ պետք է ուրախացնել, թեկուզ առանց պատճառի»,- մեզ հետ զրույցում ասաց «Ջավախք» ժողովրդական երգի և պարի համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանը։
Կազմակերպիչների խոսքով նման համերգները ախալքալաքցիերի համար շարունակական բնույթ են ունենալու։ Նրանց նպատակն է հաճելի ժամանց պարգևել մեծ ու փոքր հանդիսատեսին։
Սոնա Տոնականյան