Հասարակություն 19 Օգոստոսի, 2018 • Սահմանն ապօրինի հատելու փորձ Կարծախով

Վրաստանում պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է Սիերա Լեոնեի չորս քաղաքացի:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, սահմանապահ ոստիկանության աշխատակիցները վրաց-թուրքական սահմանի մոտ, Ախալցխայի և Կարծախի սահմանային հատվածում նկատել են իրավախախտներին:

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները փորձել են Վրաստանի պետական սահմանը անցնել Թուրքիայի ուղղությամբ` շրջանցելով սահմանային անցակետը», — ասաց նախարարը:

Ներքին գործերի նախարարությունը հարուցել է քրեական գործ «մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձ» հոդվածով: Մեղադրյալներին սպասվում է չորսից հինգ տարի ազատազրկում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝