Քաղաքականություն 15 Օգոստոսի, 2018 • ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ

Օգոստոսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Իվանե Մաճավարիանիի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Շնորհավորելով ֆինանսների նախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարությունների և հարկային ու մաքսային ոլորտները համակարգող կառույցների միջև գործակցությունը կգտնվի բարձր մակարդակի վրա:

Ինչպես նաև հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են մաքսային ոլորտին առնչվող հարցերին։

Տեղեկանք․ Վրաստանի ֆինանսների նախարարության ենթակայության տակ են գտնվում մաքսային և հարկային ծառայությունները։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝