Հասարակություն 23 Հուլիսի, 2018 • Հորդառատ անձրևները հեղեղեցին տները Կախեթիում, Գորիում և Գարդաբանիում

Երեկվանից հորդառատ անձրևները հեղեղում են Վրաստանի տարածաշրջանների բնակիչների տները և բակերը: Ջրհեղեղից տուժած գյուղերի բնակիչները տարհանվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Կախեթիում հեղեղվել են Սիղնախիի և Լագոդեխիի չորս գյուղերը: Ընդհանուր առմամբ ծառայությունը ստացել է վեց հաղորդագրություն: Կախեթի բնակելի տներից ջրի քաշման աշխատանքները ավարտվել են:

Գորիում հեղեղվել են բնակելի տներ և բակեր: Ընդհանուր առմամբ տացվել է 18 հաղորդագրություն: Փրկարարների կողմից տարհանվել և անվտանգ վայրեր են տեղափոխվել երեք ընտանիք: Այս պահին անցկացվում են բնակելի շենքերի նկուղներից ջրի քաշման աշխատանքներ:

Գարդաբանիում, Կրծանիսի գյուղում, հեղեղվել են բնակելի տները և բակերը: Ընդհանուր առմամբ ստացել են չորս հաղորդագրություն: Փրկարարները տեղափոխել են 11 ընտանիքներից` 15 հոգու:

06:00-ին վերսկսվեց Կրծանիսի գյուղի բնակելի տներից ջրի հեռացման աշխատանքները», — նշվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից տարածված տեղեկատվությունում:

Ըստ նախարարության հաղորդագրության, աղետի հետևանքով տարածաշրջաններում ոչ մի քաղաքացի չի տուժել:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը շարունակում է աշխատել հատուկ ռեժիմով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝