Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում այսօր 52-րդ անգամ տոնեցին «Տերյանական պոեզիայի օր» տոնը:
Գյուղը լիքն էր մարդկանցով, նշում էին հայ մեծ բանաստեղծ, լիրիկ Վահան Տերյանի պոեզիային նվիրված տոնը: Գանձա և մոտակա գյուղերի բնակիչներն ամեն տարի անհամբեր սպասում են այս տոնին:
Կան մարդիկ, ովքեր հենց այդ օրն են գալիս Գանձա, որպեսզի մասնակցեն այդ տոնինւ և հաղորդակցվեն բանաստեղծի սիրո պոեզիային:
Տոնը նշեցին գյուղից ոչ հեռու բացատում, որտեղ տեղադրվել էր բեմ: Ներկա էին Թբիլիսիից և Հայաստանից ժամանած շատ հյուրեր: Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների ղեկավարներ, Վրաստանի հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ և այլք:
Տոնի պաշտոնական մասից հետո պարերով և երգերով հանդես եկան ինչպես տեղացի, այնպես էլ դրսից ժամանած դերասաններ:
«Երկրորդ տարին է մասնակցում եմ «Տերյանական օրվա» տոնակատարությանը, հպարտ եմ, որ այստեղ եմ և տպավորված եմ այն բանից, որ մասնակցում են Թբիլիսիից և Հայաստանից ժամանած հյուրեր », — ասաց ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Գիորգի Թումասյանը:
Հեշտիա գյուղից Քուրդողլյան Վոլոդյան այն մարդկանցից մեկն է, ով անհամբերությամբ սպասում է այս տոնին: Նա 7-րդ դասարանից սիրել է Վահան Տերյանի պոեզիան:
Շողակաթ Ղազարյանը ապրում է Վահան Տերյանի տուն-թանգարանի կողքին:
«Նա իմ ազգականն է, ես նույնպես Ղազարյանների տոհմից եմ, սիրում եմ նրա պոեզիան և միշտ մասնակցում եմ տոնին», — ասում է Շողակաթ Ղազարյանը:
Վահան Տերյանի տուն-թանգարանը գտնվում է գյուղում, եկեղեցու մոտ: Թանգարանում կա ցուցասրահ և տունը, որտեղ նա ապրել է:
Պողոսյանների ընտանիքը Վրաստանում էր և որոշեց այցելել Վահան Տերյանի տուն-թանգարան:
«Մենք ակնկալում էինք այն, ինչ տեսանք: Տունը պահպանվել է այնպես, ինչպես եղել է », — ասաց որդին՝ Վովան:
Աննա Լուլուկյանը Գանձա գյուղում բարեկամներ ունի, նրանք հյուրընկալել են նրանց և եկել հենց «Տերյանական պոեզիայի օրը» միջոցառմանը մասնակցելու: Թանգարանում նա նոււյնպես առաջին անգամն էր:
«Մենք եկել ենք հենց մասնակցելու միջոցառմանը: Երբ նայում ես հին իրերին, կարծես այդ ժամանակներն ես տեղափոխվում », — ասում է Աննա Լուլուկյանը:
Շուշան Շիրինյան