Քաղաքականություն 21 Հուլիսի, 2018 • «Վրաստանն ու Հայաստանը պետք է զբոսաշրջիկներին համատեղ փաթեթներ առաջարկեն»

Ըստ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, հնարավոր է Վրաստանի ու Հայաստանի միջև զբոսաշրջության սեկտորի ակտիվացում:
Ըստ Գրիգորյանի, համատեղ փաթեթները հետաքրքիր կլինեն զբոսաշրջիկների համար:

«Կարելի է ասել, որ ամեն երկրորդ զբոսաշրջիկը, ով այցելում է Երևան, ապա մեկնում է Թբիլիսի, կամ հակառակը: Մենք չենք վերահսկում այդ գործընթացը: Կա պոտենցիալ զարգացման համար և պետք է խթանել դա: Վրաստանի և Հայաստանի համատեղ զբոսաշրջային փաթեթները հետաքրքիր կլինեն», — լրագրողների հետ զրույցում նշել է փոխվարչապետը:

Ըստ Գրիգորյանի, Վրաստանի և Հայաստանի միջև էներգետիկ կապերը պետք է անպայման խորանան, ինչպես նաև կա ներուժ առևտրի տեսանկյունից:

Նյութը` bizzone.info

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝