Հասարակություն 16 Հունիսի, 2018 • Ջավախքի կարատեիստները հաղթանակով են վերադարձել Բաթումից

Ախալքալաքի մարզահամալիրի սաները Բաթումիում անցկացված կարատեի բաց առաջնությունից վերադարձել են հաղթանակներով։

Մեր մարզիկները ծովափնյա Բաթումից վերադարձել են հաղթանակով, 1 ոսկի և 2 արծաթե մեդալներով։

Առաջին հորիզոնականը գրավել է Աշոտ Միրանյանը, երրորդ հորիզոնականները՝ Հայկ Եփրիկյանն ու Լևոն Առաքելյանը։

Նշենք, որ Ախալքալաքի մարզահամալիրի կյոկուշինկայի կարատեի մարզիկները, մարզիչ Պողոս Չիվչյանի գլխավորությամբ հունիսի 10-ին մասնակցեցին Աջարիայի կարատեի բաց առաջնությանը։

Գայանե Ակոջյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝