Հասարակություն 28 Մայիսի, 2018 • Սուլդայում արգելափակել են մայրուղին, պահանջում են ուժեղացնել Թուրքիայի հետ սահմանը

Սուլդա գյուղում առավոտից շուրջ 70 մարդ փակել էին մայրուղին, նրանց էին միացել նաև Թուշերը, որոնցից գիշերը գողացել էին 63 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ճանապարհը փակողների պահանջը մեկն է՝ ամրապնդել Թուրքիայի հետ սահմանի անվտանգությունը:

Սուլդայի և հարևան՝ Խավեթ, Մյասնիկյան, Բոզալի, Դադեշ գյուղերի բնակիչները, ինչպես նաև թուշերը, ովքեր անասունները արածեցնում են Թուրքիայի սահմանի մոտ գտնվող տարածքում, արգելափակել էին Սուլդա տանող ճանապարհը: Մայրուղու վրա հավաքվել էին 8 բեռնատար, որոնք ուղևորվում էին Թուրքիա, ինչպես նաև մոտ 10 մարդատար մեքենա:

Գիշերը թուշերից գողացել են 63 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Սկզբում 8 հովիվներին կապել են, անասունների գողացել ու հետո նրանց ձեռքերն ազատ արձակել: Թուշերից մեկը պատմում է, որ անասունները գողացողները խոսոել են թուրքերեն:

Ճանապարհը փակողների նպատակն է ուշադրություն հրավիրել սահմանամերձ գյուղերից անասունների առևանգման խնդրին:

Բողոքողների մոտ են եկել տեղական իշխանությունների ներկայացուցիչները և խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝