
Ապրիլի 7-ին Ախալքալաքի Ապագայի տանը բացվեց զատկական թեմայով ցուցահանդես։
Ցուցադրված է Ապագայի տան 4 խմբերի աշակերտների և ուսուցիչների տարբեր ձեռագործ աշխատանքներ, զարդարված բազմազան ու գունեղ հուլունքներով ու կտորներով: Զատկական հավկիթներ, բացիկներ և այլ գեղեցիկ ձեռագործ իրեր կարելի է տեսնել Ապագայի տան դահլիճում։
Հայկական և վրացական զատիկին նվիրված ցուցահանդեսը բաց կլինի ևս մեկ շաբաթ։
Քրիստինե Մարաբյան