Հասարակություն 6 Մայիսի, 2018 • Սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու համար ձերբակալվել է 10 մարդ

Պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու մեղադրանքով Վալեում ձերբակալվել է տաս մարդ, հաղորդում է ՆԳՆ մամլո ծառայությունը:

Կալանավորվածների թվում է՝ Վրաստանի մեկ քաղաքացի, Ադրբեջանի մեկ քաղաքացի և Բանգլադեշի ութ քաղաքացի:

Սահմանապահ ոստիկանության աշխատակիցները վրաց-թուրքական սահմանը խախտողներին նկատել են Ախալցխայի շրջանի Վալե գյուղում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան):

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները փորձել են Վրաստանի պետական սահմանն անցնել Թուրքիայի ուղղությամբ` շրջանցելով սահմանային անցակետը », — ասված է հաղորդագրության մեջ:

Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-344-րդ՝ «մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձ» հոդվածի «Ա» կետի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործը, ինչը պատժվում է չորսից հինգ տարի ազատազրկմամբ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝