Քաղաքականություն 4 Մայիսի, 2018 • Հայաստանում Վրաստանի դեսպանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

Մայիսի 3-ին ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն Հայաստանի Ազգային ժողովում հանդիպել է վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հաղորդում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիպումը կայացել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե նա ընտրվի ՀՀ վարչապետ, նա պատրաստ է երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը և էլ ավելի զարգացմանը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝