Քաղաքականություն 24 Ապրիլի, 2018 • ԱՄՆ Պետդեպարտամենտը պատրաստ է համագործակցել Հայաստանի նոր իշխանությունների հետ

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանում է Հայաստանում ընթացող պրոցեսները: Վաշինգտոնը հայտարարում է, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի նոր իշխանությունների հետ:

«Մենք երախտապարտ ենք վարչապետ Սարգսյանին երկար տարիների գործունեության համար և ԱՄՆ — Հայաստան գործընկերության մեջ իր ներդրման համար: Հույս ունենք, որ Սարգսյանի իրավահաջորդը կառաջադրվի ժողովրդավարական պրոցեսների արդյունքում», — ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 11 օր Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ էին անցկացվում Ազգային ժողովի կողմից վարչապետի թեկնածու ընտրված՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: 11-րդ օրը վերջինս թողեց Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը: Այս պահին կառավարությունը ղեկավարում է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝