
Այսօր Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ սեմինար Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որից հետո երեխաները բանաստեղծությունների, երգերի ու պարերի միջոցով ներկայացրեցին Ցեղասպանության թեման:
Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինարը վարում էր Երիտասարդական կենտրոնի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Վաչագան Ռստակյանը: Նա պատմեց Ցեղասպանության որոշ փաստերի մասին:
Դրանից հետո տեղի ունեցավ փոքրիկ համերգ: Կենտրոնի աշակերտները ասմունքեցին բանաստեղծություններ Ցեղասպանության մասին, երգեցին ու պարեցին:
Համերգից հետո կենտրոնի աշակերտները սկսեցին ջահերով երթը:
Շուշան Շիրինյան