
Այսօր, Անվտանգության եւ զարգացման կենտրոնի փոխտնօրեն, Գիորգի Գոգուաձեն հանդիպեց Ախալքալաքի և Նինոծմինդայի ոչ պետական կազմակերպությունների, ուսուցիչների և կամավորների հետ իմանալու տեղի բնակչության կարծիքն ու առաջարկությունը եվրոպական ինտեգրման գործընթացի մասին:
Հանդիպումը կազմակերպել էր Ախալքալաքում ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբիշվիլին:
Ոչ պետական կազմակերպությունները, Ախալքալաքի և Նինոծմինդայի կամավորներն ու ուսուցիչները ծանոթացան ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Վրաստանի անդամակցության առավելություններին, իսկ Թբիլիսիի հյուրերը լսեցին բնակչության առաջարկություններն ու կարծիքները:
«Այսօրվա հանդիպման գլխավոր նպատակը Վրաստան-ԵՄ հարաբերություններն են, քանի որ մենք այդ ուղու վրա ենք: Ես փորձեցի պատասխանել հավաքվածներին անհանգստացնող հարցերին », — ասաց Գիորգի Գոգուաձեն:
Հավաքվածներին հատկապես հետաքրքրում էր գյուղատնտեսական արտադրանքի չափանիշների հարցերը՝ ինչպես դրանք համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, որպեսզի ֆերմերները կարողանան իրենց արտադրանքը վաճառել ԵՄ երկրներում, ինչպես ստանալ արտադրանքի վկայագիր:
Խոսվեց նաև ԵՄ-ի կողմից Վրաստանում իրականացվող ծրագրերի, Վրաստանի արտաքին քաղաքականության, տնտեսական հնարավորությունների, նոր օրենքների մասին, որպեսզի մինչ օրենքների և կանոնների ուժի մեջ մտնելը նրանց համար պատրաստվեն հիմք և մշակվեն կարգավորման ձևեր: Բացի այդ, կատարվի բնակչության ինտենսիվ տեղեկացում:
Գիորգի Գոգուաձեն հավաստիացրեց, որ այս հանդիպման ընթացքում քննարկված և բարձրացված բոլոր հարցերն անպայման կհասնեն Արտաքին գործերի նախարարությանը:
Շուշան Շիրինյան