Տնտեսություն 16 Փետրվարի, 2018 • Կուտակեք 30-35 տարի, ստացեք 6 անգամ ավելի կենսաթոշակ

30-35 տարիների ընթացքում փողերի կուտակման դեպքում կենսաթոշակը կավելանա վեց անգամ», — այս մասին հայտարարել է Վրաստանի Ֆինանսների նախարարի տեղակալ Նիկոլոզ Գագուան:

Գագուան նախօրեին ծանոթացրել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի անդամներին` կառավարության կողմից ֆինանսավորվող կենսաթոշակի վերաբերյալ նախաձեռնությանը: Փոխնախարարի խոսքով, այդ բարեփոխումը երկրի համար ամենակարևորներից է:

Ըստ Նիկոլոզ Գագուայի գնահատականի, Վրաստանի քաղաքացիները պետք է կարողանան ստանալ այսպես կոչված արժանապատիվ կենսաթոշակ:

«30-35 տարիների ընթացքում փողերի կուտակման դեպքում կենսաթոշակը վեց անգամ կավելանա, իրականում, այսօրվա գնողունակության պայմաններում», — հայտարարել է Գագուան:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝