Հասարակություն 16 Փետրվարի, 2018 • Ջավախքում կտեղադրվեն ճոպանուղիներ

Հաջորդ տարի Ջավախքում, Խեվսուրեթիում և Բարիսախոյում կտեղադրվեն փոքր ճոպանուղիներ: Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է հասարակության դրական պատասխանը նոր ճոպանուղիների տեղադրման հետ կապված:

«Դուք գիտեք, որ մենք սկսեցինք գյուղերում տեղադրել փոքր ճոպանուղիներ, որպեսզի Վրաստանի բոլոր լեռնային շրջանների երեխաները կարողանան օգտվել դրանցից, և զբաղվել ձմեռային սպորտի տեսակներով ոչ միայն երկրում միջազգային հանգստավայրերում, այլև իրենց գյուղում», — հայտարարել է վարչապետը:

Ըստ նրա, Գերմանիայում արտադրված մի քանի ճոպանուղիներ արդեն տեղադրվել են Սվանեթիի մի քանի գյուղերում և այս նախաձեռնությունը շարունակվելու է:

Նյութը` Վրաստան Online-ից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝