Հասարակություն 28 Նոյեմբերի, 2017 • Կահույքի խանութի գողը գտնվել է

Չարենց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում գտնվող կահույքի խանութի գողության մեջ մեղադրվող 1 անձ է ձերբակալվել:

Ըստ Վրաստանի Ներքին գործերի նախարարության՝ երեկ, գողությունից հետո տաք հետքերով Ախալքալաքի ոստիկանական գրասենյակի աշխատակազմը հայտնաբերել և ձերբակալել է մեկ անձի: Գործը տեղափոխվել է դատարան, որտեղ կկայացվի մեղավորի պատիժը:

Նոյեմբերի 27-ի գիշերը գողը կոտրել է ապակե դուռը և մտել կահույքի խանութ, որը գտնվում է Ախալքալաք քաղաքում Չարենցի և Մյասնիկյանի խաչմերուկում: Խանութից գողացվել է մոտ 12 հազար դոլար: Գողը նաև իր հետ տարել տեսախցիկները, որոնք վերահսկում էին խանութի տարածքը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝