Հասարակություն 11 Նոյեմբերի, 2017 • Ախալցխայում բողոքում են կասկածելի հաստատությունների դեմ

Ախալցխայում թուրքական բարում տեղի ունեցած կռվի պատճառով ձերբակալված երիտասարդների բարեկամներն ու ծանոթները երեկ բողոքի ցույց էին կազմակերպել, նրանք պահանջում են փակել նման հաստատությունները, որոնք նպաստում են մարմնավաճառությանը:

«Տավառնի» կայարանում գտնվող թուրքական բարի մոտ էին հավաքվել տասնյակ մարդիկ: Բողոքողները ասում են, որ քաղաքում նման հաստատություններ շատ կան որտեղ զբաղվում են՝ ոչ թե բիզնեսով, այլ մարմնավաճառությամբ:

«Մենք ուզում ենք, որ այդպիսի բարերը փակվեն, մեր երեխաներն ու ապագա սերունդը մեծանում է: Չի կարելի այս բոլոր «հասարակաց տները» բարեր անվանել», — ասում է բողոքի մասնակիցը:

Նոյեմբերի 10-ի երեկոյան տասնյակ ավտոմեքեններ ազդանշաններ տալով երթևեկում էին Ախալցխայում, ի նշան բողոքի ցույցի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ախալցխայում ձերբակալվել է չորս երիտասարդ: Նրանք մեղադրվում են ոստիկանության աշխատակիցներին չհնազանդվելու, նրանցից երեքը՝ նաև խուլիգանության մեջ, «տավառնի» կայարանի բարում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով:

Նյութը հիմնված է `sknews.ge

Վերատպման կանոն