Քաղաքականություն 8 Նոյեմբերի, 2017 • Նորընտիր քաղաքապետերը  նոյեմբերի 12-ից կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը

Ախալքալաքի շրջանի նորընտիր քաղաքապետ՝ Յուրիկ Ունանյանը նոյեմբերի 12-ից կանցնի իր պարտականությունների կատարմանը:

Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 64 քաղաքապետից ընտրվել են 58-ը: Նրանք իրենց պարտականությունների կատարումը կսկսեն նոյեմբերի 12-ից (ընտրական օրենսդրության համաձայն ընտրությունների արդյունքների վերջնական արձանագրության կազմումից հետո` 11-րդ օրը):

Գործող քաղաքապետերը իրենց պարտականությունները կիրականացնեն մինչ նոյեմբերի 11-ը:

Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 12-ին հետևյալ 6 շրջաններում՝ Կազբեգ, Խաշուր, Բորժոմ, Օզուրգեի և Մարտվիլի:

Շուշան Շիրինյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝