Քաղաքականություն 19 Հոկտեմբերի, 2017 • «Եվրոպական Վրաստան». Ախալքալաքում առաջադրվում են օտարերկրացի քաղաքացիներ

Այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ, Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Գիորգի Կանդելակին պահանջել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեծամասնական պատգամավորի երեք թեկնածուների հեռացում, առաջադրված «Վրացական երազանք»-ի կողմից Ախալքալաքում:

Ինչպես հայտնում է «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիորգի Կանդելակին, Կարապետ Պալոյանը, Էդուարդ Էլիազյանը և Էդիկ Բերիկյանը Հայաստանի քաղաքացիներ են, հետևաբար, Վրաստանի օրենսդրության համաձայն իրավունք չունեն մասնակցել ընտրություններին:

Կանդելակին կոչ է արել «Վրացական երազանքին» անմիջապես հեռացնել այդ թեկնածուներին ընտրություններից: Ըստ Գիորգի Կանդելակիի «Եվրոպական Վրաստանի»-ը կդիմի Արդարադատության նախարարություն, որ անմիջապես արձագանքեն, և զրկեն նրանց ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝