Հասարակություն 30 Օգոստոսի, 2017 • Շախմատի պատանեկան  մրցաշար

Ախալքալաքի Շախմատի դպրոցում այսօր կայացավ «Վրացական երազանք — Դեմոկրատական Վրաստան» կուսակցության կողմից կազմակերպված պատանեկան մրցաշար:

Մասնակցում էին հիմնականում Ախալքալաքի Շախմատի դպրոցի և Դիլիսկա գյուղի շախմատի բաժնի սովորողները: Մրցաշարին մասնակցում էին տարբեր տարիքի 16 տղաներ, ամենափոքրը՝ 9 տարեկան էր: Երեխաներին առաջնության մասին հայտնել էին Շախմատի դպրոցից: Մրցաշարի կազմակերպիչները այս մասին խնդրել էին դպրոցի տնօրինությանը:

Մրցաշարի ֆինանսական ծախսերը իր վրա էր վերցրել «Վրացական երազանք — Դեմոկրատական Վրաստան» կուսակցության անդամ Չախմախչյան Հակոբը, ով առաջադրվելու է որպես պատգամավորության թեկնածու: Նվերների և պատվոգրերի համար ծախսվել էր 300 լարի:

Հակոբ Չախմախչյանի խոսքերով, նա շատ է սիրում շախմատ, ուստի որոշեց կազմակերպել մրցաշար:
Առաջին և երկրորդ տեղը կիսեցին Չախալյան եղբայրները: Առաջին տեղը զբաղեցրեց Չախալյան Դավիթը, երկրորդը` Վլադիմիրը, իսկ երրորդ տեղը` Իրիցյան Կարենը:

Մրցանակակիրներին հանձնվեցին պատվոգրեր և արժեքավոր նվերներ:

Շուշան Շիրինյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝