Քաղաքականություն 23 Օգոստոսի, 2017 • Նախագահը շնորհակալություն է հայտնել հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Բորժոմի կիրճի հրդեհի հանգցմանը մասնակցած բոլոր երկրներին և մարդկանց:

«Այս բարդ իրավիճակում շատ կարևոր է և խրախուսելի մեզ համար, որ Վրաստանն այնքան շատ անկեղծ ընկերներ ունի` հայեր, ադրբեջանցիներ, թուրքեր, բելառուսներ, ինչպես նաև ամերիկյան և եվրոպական գործընկերներ: Շնորհակալություն մեր բոլոր ընկերներին, ովքեր անմիջապես արձագանքեցին և օգնեցին նման դժվար պահին: Շնորհակալություն Վրաստանի զինված ուժերին Ատենի կիրճում արդյունավետ աշխատանքի համար», — հայտարարել է Մարգվելաշվիլին:

Ինչ վերաբերում է հնարավոր դիվերսիային, ապա նախագահի խոսքերով, հարցերը պետք է տրվեն խնդրի լուծումից հետո:

Լուսինե Աստոյան

Վերատպման կանոն