Հասարակություն 17 Օգոստոսի, 2017 • Բարեգործական համերգ անապահով ընտանիքի համար

Օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Մշակույթի տանը տեղի կունենա բարեգործական համերգ, տեղի երիտասարդ արտիստների մասնակցությամբ:

Համերգը կազմակերպել է PITA երիտասարդական կենտրոնը: Համերգից ստացված նվիրատվությունը կփոխանցվի բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքին Բավրա գյուղից:

Համերգի տոմսի արժեքը 3 լարի է: Տոմսերը կարելի է ձեռք բերել PITA երիտասարդական կենտրոնի գրասենյակից, ինչպես նաև համերգի օրը Մշակույթի տան տոմսարկղներից:

Համերգին ելույթ կունենան տեղի պարային համույթները, երիտասարդ կատարողներ տարբեր գործիքների վրա և այլք:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝