Քաղաքականություն 5 Հուլիսի, 2017 • Վրաստանը ամրապնդում է կապերը սփյուռքի հետ

Թբիլիսիում պարգևատրեցին Վրաստանի սփյուռքի ներկայացուցիչներին, արտերկրում ձեռք բերած հաջողությունների համար:

«Վրացիները հպարտ են, որ նրանք ունեն նման սփյուռք», — այս մասին հայտարարեց Վրաստանի Արտաքին գործերի նախարարը Միխայիլ Ջանելիձեն Սփյուռքի ներկայացուցիչների պարգևատրման արարողության ժամանակ:

«Այս միջոցառման օգնությամբ մենք կարողացանք կատարել մի փոքր ներդրում մեր հարաբերությունների հետ Սփյուռքում: Այսուհետ մենք կփորձենք գնահատել նրանց գործունեությունը: Մենք շնորհակալ ենք գործընկեր կազմակերպություններին և Եվրամիությանը ֆինանսական օգնության համար», — հայտարարեց Ջանելիձեն:

Նախարարը հավաստիացրեց, որ միջոցառումը կդառնա ավանդույթ:

«Վրաստանի Սփյուռքի գործիչները կպարգևատրվեն Վրաստանի զարգացման գործում իրենց ունեցած ավանդի համար, ինչպես նաև վրացական մշակույթի հանրահռչակման համար, ինչպես նաև ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայրենիքի և Սփյուռքի կապերի ամրապնդման գործում», — ասաց Միխայիլ Ջանելիձեն:

Լուսինե Աստոյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝