Ճապոնիայի հարավ-արևմտյան մասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, իսկ բազմաթիվ մարդիկ համարվում են կորած։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հայտարարությամբ՝ իշխանությունները ամեն ինչ կանեն մարդկանց փրկելու համար։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և նրանց ընտանիքի անդամներին։
«Ամեն ինչ կանենք, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդկանց գտնենք և փրկենք», — հայտարարել է Տակաիչին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երկրաշարժից մեկ օր անց էլ արագընթաց գնացքների երթևեկությունը և որոշ օդանավակայանների աշխատանքը դեռևս կասեցված են։
Բացի այդ, «Էսոշիեյթեդ պրեսի» փոխանցմամբ՝ ավելի քան 9 000 մարդ ստիպված է եղել լքել սեփական տունը և տեղափոխվել ապաստարաններ։ Առանց էլեկտրաէներգիայի է մնացել մինչև 37 հազար ընտանիք, ավելի քան 9 000 ընտանիքի գազ չի մատակարարվում, իսկ որոշ շրջաններում չեն գործում կապի ցանցերը։
Ի գիտություն՝ Ճապոնիայում՝ Կումամոտոյի նահանգում, երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 28-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7․1 մագնիտուդ։



