նորություններ 24 Հունիսի, 2026 • «Աբուլ» թիմի հաղթանակը Թբիլիսիում

Այսօր՝ հունիսի 24-ին, Թբիլիսիում, Ախալքալաքի մարզադպրոցի ֆուտբոլային թիմը՝ «Աբուլը», խաղաց «Զեստաֆոնիի» հետ՝ հաղթելով 6-1 հաշվով: Հաջորդ խաղը կկայանա Ախալքալաքում:

Այսօրվա խաղը տեղի ունեցավ մարզային լիգայի առաջնության 14-րդ խաղափուլի շրջանակներում: Հաղթանակի շնորհիվ «Աբուլ»-ն ապահովեց 6-րդ տեղը մրցաշարային աղյուսակում:

2026 թվականի մարզային լիգայի առաջնության ընթացքում «Աբուլ»-ը հաղթել է 7 խաղում, ոչ-ոքի է խաղացել՝ 2-ում և պարտություն կրել՝ 5-ում:

Ախալքալաքի թիմի հաջորդ առաջնության խաղը կկայանա հունիսի 29-ին, ժամը 17:00-ին, Թբիլիսիի «Օրբի-2»-ի հետ:

Վերատպման կանոն