նորություններ 24 Հունիսի, 2026 • «Մուրջի»-ի եզրափակիչ համերգը

Այսօր՝ հունիսի 24-ին, Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ Ախալքալաքի վրացական ժողովրդական պարի «Մուրջի» համույթի ամենամյա համերգը։

Murji - 1

Տարիներ շարունակ «Մուրջի» վրացական ժողովրդական պարի անսամբլն ուսումնական տարին ամփոփում է եզրափակիչ համերգով, որի մուտքը միշտ անվճար է։ Այս անգամ դահլիճը գրեթե լիքն էր հանդիսատեսով, ներկա էին համույթի պարողների ծնողներն ու հարազատները, ինչպես նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ եւ այլք։

Murji - 1

«Մուրջի» անսամբլը ղեկավարում է Գիորգի Մետրևելին։ Մարիամ Մոգեբաձեն նրա հետ դասավանդում է նաև վրացական ժողովրդական պարեր։ Անսամբլը միավորում է տարբեր ազգությունների երեխաների՝ վրացիների, հայերի, հույների և այլոց, որոնք ծանոթանում են վրացական մշակույթին և սովորում ժողովրդական պարեր։ Այս տարի ամփոփիչ համերգին երեք տարիքային խմբերի երեխաները կատարեցին 20 վրացական ժողովրդական պար և մեկ հայկական ժողովրդական պար՝ «Ծաղկափունջ»։

Murji - 1

Անսամբլի երեք խմբերից յուրաքանչյուրն ունի իր սեփական պարային բեմադրությունն ու ավանդական տարազը: Ամեն տարի համույթը համալրվում է՝ պարողները ավարտում են դպրոցները և շարունակում իրենց կրթությունը վրացական համալսարաններում, իսկ նոր անդամները զբաղեցնում են նրանց տեղերը: Այս տարի համույթը լքել է միայն մեկ պարուհի, ամբողջ անսամբլը նրան հրաժեշտ է տվել արցունքն աչքերին:

Վերատպման կանոն