Էթնիկ վրացիները կազմում են Վրաստանի բնակչության 84.1%-ը կամ 3.304 միլիոն մարդ: Սրանք 2024 թվականի մարդահամարի թարմացված տվյալներն են: Տեղեկատվությունը հրապարակվել է bizzone.info-ի կողմից:
Երկրում բնակվող վրացիների թիվը վերջին 10 տարիների ընթացքում՝ 2014 թվականից ի վեր, աճել է 2.5%-ով կամ 80 հազ հոգով:
Հաջորդը թվով ադրբեջանցի քաղաքացիներն են՝ 269 000, կամ բնակչության 6.8%-ը:
Երրորդ տեղում են հայ քաղաքացիները՝ 4.3% մասնաբաժնով:
Նրանց հաջորդում են ռուս քաղաքացիները՝ 1.1%:
Վրաստանի ընդհանուր բնակչությունը, ներառյալ մշտական բնակվող օտարերկրյա քաղաքացիները, կազմում է 3 929 581:
Կանայք կազմում են բնակչության 52%-ը, իսկ տղամարդիկ՝ 48%-ը:
2014 թվականից ի վեր Վրաստանի բնակչությունն աճել է 5.8%-ով կամ 216,000 հոգով։
Բնակչության 96.1%-ը կամ 3,775 միլիոն մարդ Վրաստանի քաղաքացիներ են։ Նրանցից 8,865-ը երկքաղաքացիություն ունեն։
Վերջին տասը տարիների ընթացքում Վրաստանի քաղաքացիների թիվն աճել է 2.5%-ով կամ 91 000 հոգով։
Օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը կազմում է 3.4% կամ 133,857,000 մարդ։ Նրանցից 1,063-ը քաղաքացիություն չունեցող անձինք են։
ՌԴ քաղաքացիներ՝ 37,715,
Հնդկաստանի քաղաքացիներ՝ 23,925,
Ուկրաինայի քաղաքացիներ՝ 11,542,
Ադրբեջանի քաղաքացիներ՝ 8,309,
Հայաստանի քաղաքացիներ՝ 5,381,
Թուրքիայի քաղաքացիներ՝ 5,262,
Բելառուսի քաղաքացիներ՝ 4,473,
Իրանի քաղաքացիներ՝ 4,322,
Իսրայելի քաղաքացիներ՝ 3,244,
Հորդանանի քաղաքացիներ՝ 3,037։
Նախկինում Սաքստատը հրապարակել էր նախնական մարդահամարի արդյունքները, որոնք ցույց էին տալիս, որ ընդհանուր բնակչությունը կազմում է 3,914,000, որից օտարերկրացիները կազմում են 6.6%-ը կամ 257,000 մարդ։ Սակայն, թարմացված տվյալներով, Վրաստանում մշտապես բնակվող օտարերկրացիների թիվը գրեթե կիսով չափ նվազել է։
Սա, հավանաբար, պայմանավորված է պահանջի պարզաբանմամբ. մարդահամարին մասնակցելու համար օտարերկրացին պետք է Վրաստանում բնակված լինի առնվազն 12 ամիս։



