նորություններ 24 Հունիսի, 2026 • Աշուղ Ալիկ Ջավախքի տեսահոլովակի պրեմիերան Ախալքալաքում (Video)

Այսօր՝ հունիսի 24-ին, Ախալքալաքում աշուղ Ալիկ Ջավախքը լրագրողներին է ներկայացրել իր նոր երգի տեսահոլովակը, որը գրել է Սայաթ Նովայի պատվին, նպատակ ունենալով երգը հանրության լայն շրջանակներին հասցնել

«Թող ինձ ներեն բոլոր աշուղները, քանզի բոլորն իրենց գործում վարպետ են, բայց ես գովերգում եմ Սայաթ Նովային, քանի որ նա միակն է, ով սիրել է հարևան բոլոր ազգերին և ստեղծագործել է նրանց լեզուներով։ Այն մարդը, ով չի սիրում մյուս ազգերին չի կարող սիրել նաև իր ազգը, հենց այս պատճառով է, որ նույնիսկ 300 տարի անց Սայաթ Նովան հնչում  է բոլորի շուրթերից», — լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Ալիկ Քսպոյանը։

3

Աշուղ Ալիկ Ջավախքը «Սայաթ Նովա» երգը գրել է երկու լեզվով՝ հայերեն ու վրացերեն։ Երգի Ձայնագրությունն արվել է Երևանում պրոֆեսիոնալ երաժիշտների նվագակցությամբ, իսկ տեսահոլովակը նկարահանվել է Թբիլիսիում՝ Վարդատոնի ժամանակ։

Նշենք, որ երգի պրեմիերան տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 31-ին՝ Թբիլիսիում, հենց Վարդատոնի ժամանակ, որը նվիրված է Սայաթ-Նովային։ Ամեն տարի Թբիլիսիում անցկացվում է Վարդատոնը եւ այս տարի այն նշվեց 112-րդ անգամ։

«Քանի որ երգը Սայաթ Նովայի մասին է, նպատակ կար այն հենց Վարդատոնին երգելու, այդ պատճառով երգի պրեմիերան արեցի այնտեղ ու հենց այդ ժամանակ էլ նկարահանեցինք տեսահոլովակը», — ասաց աշուղ Ալիկ Քսպոյանը։

1

Աշուղ Ալիկ Ջավախքը իր շնորհակալությունն է հայտնում բարերար Սևան Նալբանդյանին, ով հոգացել է տեսահոլովակի նկարահանման և երգի ձայնագրման ծախսերը։

Վերատպման կանոն