Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 8:07-ին։
Երկրաբանության ինստիտուտի և սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ էպիկենտրոնը գտնվել է Ամբրոլաուրի քաղաքից 7 կիլոմետր արևմուտք՝ Խոնչիորի գյուղում։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.4 մագնիտուդ։



