Facebook-ում և Messenger-ում խափանումներ են նկատվում։
Որոշ օգտատերեր բախվել են վերոնշյալ սոցիալական ցանցերից օգտվելու խնդիրների։ Հաղորդվում է, որ խնդիրներ են առաջացել իրենց հաշիվներ մուտք գործելու, նոր բովանդակություն (նորությունների ժապավեն) բեռնելու և հաղորդագրություններ ուղարկելու ընթացքում։
Խափանումների մոնիթորինգ իրականացնող Downdetector հարթակը գրանցում է օգտատերերի հաղորդումների թվի աճ, սակայն Meta ընկերությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել լայնածավալ խափանման վերաբերյալ։